Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գառնու հեթանոսական տաճարը՝ վերականգնումից առաջ

02:05, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Գառնու հեթանոսական տաճարը՝ վերականգնումից առաջ

Տրդատ Ա թագավորն իր թագավորության 11-րդ տարում, այսինքն՝ մ. թ. 77 թվականին կառուցեց Գառնու տաճարը, որը 1679 թվականին խոնարհվեց ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորները և պատերի քարերը, խոյակները մինչև 20-րդ դարն ընկած էին տաճարի շուրջը. դա հնարավոր է դարձրել տաճարի վերակազմությունն իր նախնական տեսքով։

Գառնի տաճարի վերականգնման նախագիծը ՀԽՍՀ կառավարությունը հաստատել է 1968 թվականի դեկտեմբերի 10-ին։ 1969 թվականի հունվարին սկսվել են վերականգնման աշխատանքները՝ Ալեքսանդր Սահինյանի ղեկավարությամբ։ Վերականգնումն ավարտվել է 1975 թվականին՝ տաճարի կառուցումից 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց։

Թե ինչ տեսք է ունեցել Գառնու հեթանոսական տաճարը վերականգնումից առաջ, դիտեք ստորև:

Գառնու հեթանոսական տաճարը՝ վերականգնումից առաջ, 1968թ.
Գառնու հեթանոսական տաճարը՝ վերականգնումից առաջ, 1968թ.
Գառնու հեթանոսական տաճարը՝ վերականգնումից առաջ, 1968թ.
Գառնու հեթանոսական տաճարը՝ վերականգնումից առաջ, 1968թ.
Գառնու հեթանոսական տաճարը՝ վերականգնումից հետո
Գառնու հեթանոսական տաճարը՝ վերականգնումից հետո
17724 | 1
Facebook