Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օգտագործելով Աստծո անունը՝ ինչքան կարողանում, այնքան հակապետական, հակահայկական քայլեր է անում». Ալբերտ Բաղդասարյան

22:10, կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
«Օգտագործելով Աստծո անունը՝ ինչքան կարողանում, այնքան հակապետական, հակահայկական քայլեր է անում». Ալբերտ Բաղդասարյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև հիմա աշխատել եմ չմիջամտել այս գործակալի դեգերումներին, համարելով, որ հավատացյալները սխալ կհասկանան:
     Բայց սա օր-օրի լրիվ անմեղսունակացել է:
     Օգտագործելով իր դիրքը, Աստծո անունը՝ ինչքան կարողանում, այնքան հակապետական, հակահայկական քայլեր է անում:
     Հանուն իր չկշտացող որկորի, իր անհավատ, ռսաստրուկ հոմոսովետիկուս էության:
     Տո ասա այ անմեղսունակ, քո ի՞նչ գործն է, որ քիթդ խոթում ես երկու հսկաների տիեզերական կռվի արանքը:
     Ուղեղդ չի աշխատում, որ հասկանաս, որ այդ գործընթացը ոչ մի կապ չունի հավատքի հետ:
     Որ դա երկու մեծ պետությունների միջև ընթացող հիբրիդային պատերազմի բաղադրիչ է ու քո կրեմլաքծնանքը միմիայն բորբոքում է ուկրաինայի առանց այդ էլ պրկված ներվերով միլիոնավոր քաղաքացիներին, նրանց զայրույթն ուղղելով հայերիս դեմ:
     Մի հատ կարդա մեկնաբանություններն ու տես, թե ի՞նչ թշնամություն ես բորբոքում ողջ հայության նկատմամբ, այ գարեգին Բ..
     Այ մոսկա, դու ո՞վ ես, որ խաղաս հայ ազգի ճակատագրի հետ կրեմլյան պատվիրատուներիդ թելադրանքով:
     Ու դեռ մի քանի շպիկներ էլ պահանջում են այս կրեմլածառային պահակազոր հատկացնել Հայաստան պետության հաշվին:
     Ռուսական ռազմակայանի ծախսերի հոգալու դեպքի նման:
     Գնա, թող քո տերերն էլ ապահովեն անվտանգությունդ:
     Գիտես, որ նրանք չեն ապահովելու:
     Ուղղակի փալասի նման ոտքերն են մաքրելու վրադ, այ անպետական հակապետական անհավատ աղանդավոր:

Ես, որպես շարքային հայ, իմ բաժին ներողությունն եմ խնդրում ուկրաինացի ժողովրդից ու հայտարարում.
     -Վեղարի տակ ծվարած այս մարդանմանը ոչ միայն կապ չունի հավատքի հետ, չի արտահայտում հայ ժողովրդի կարծիքը, այլև Կրեմլի պատվերով փորձում է թշնամանք հրահրել հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև:

Հ.Գ. Եթե ընթերցողների մեջ կան ուկրաիներենին տիրապետողներ, կխնդրեի այս տեքստը թարգմանել և տարածենք նաև ուկրաիներեն»:

8928 | 9
Facebook