Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հարկ է քանդել Հայաստանի ճանապարհներին սարքված բազում «պառկած միլիցաները»». Ոսկան Սարգսյան

03:10, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
«Հարկ է քանդել Հայաստանի ճանապարհներին սարքված բազում «պառկած միլիցաները»». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
     «Իշխանությունը պետք է կարողանա ոչ պոպուլյար, սակայն` ճիշտ որոշումներ ընդունել: 3 օր առաջ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը խորհրդարանում հայտարարել է, որ մտադիր են կրճատել արագաչափերի քանակը: Պետք չէ կրճատել արգաչափերի թիվը, հարկ է յուրաքանչյուր դեպքում ուսումնասիրել այդ տեղանքում դրա տեղադրման նպատակահարմարությունը: Արագաչափերի քանակի կրճատման դեպքում տրանսպորտային պատահարների թիվը կաճի: Հարկ է քանդել Հայաստանի հանրապետական և համայնքային ճանապարհներին սարքված բազում «պառկած միլիցաները», և որտեղ որ հարկն է՝ դնել արագաչափ` տվյալ տեղին հարիր առավելագույն արագություն սահմանելով: Ամենակարևորը` հերիք է արագաչափերից ստացված շահույթը մտնի մի քանի մարդու ջեբը, այն պետք է ուղղել բանակին կամ էլ՝ բնակչության առողջապահական, սոցիալական խնդիրների լուծմանը»:

7262 | 1
Facebook