Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս հարցը պետք է լինի պատասխանատու պաշտոնյաների գլխավոր խնդիրներից մեկը». Աշոտ Ասատրյան

21:10, կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
«Այս հարցը պետք է լինի պատասխանատու պաշտոնյաների գլխավոր խնդիրներից մեկը». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարցը կրկին այն լուրջ ու նուրբ հարցերից, որի համար լուծում գտնելը շատ դժվար է։ Սակայն դա չի ազատում պետական կառույցի աշխատակիցներին, որպեսզի ցանկացած բողոքի կամ պահանջի դեպքում նրանք վայրկյան առաջ հանդիպեն Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։

Այսօր տեղեկացանք, որ Կարեն Ղազարյանի հարազատները սկզբից փակել էին իրենց գյուղ տանող ճանապարհը, հետո ուշադրության չարժանանալու հետևանքով փակել էին նաև դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը ու դեռ ժամը 16։00-ի դրությամբ հայտարարվել էր, որ Երևանից պաշտոնյա է գնում հանդիպման։

Այս հարցը պետք է լինի տվյալ պահին բոլոր պատասխանատու պաշտոնյաների գլխավոր խնդիրներից մեկը, քանի որ սխալվելու որևէ իրավունք չկա։

Կարենը պետք է ողջ և առողջ վերադառնա իր հայրենիք, սակայն մեծ հարց կա՝ ինչպե՞ս։ Ադրբեջանը նրան ներկայացնում է, որպես դիվերսանտ ու համեմատում Արցախում գտնված 3 դիվերսանտների հետ ու ցանկանում է գերիներին փոխանակել։ Սակայն մենք էլ չենք կարող Կարենին համարենք դիվերսանտ ու ադրբեջանցի ահաբեկիչների հետ փոխանակենք։ Այդ ժամանակ էլ պետք է կարողանալ պատասխան տալ ադրբեջանցի ահաբեկիչների կողմից սպանված անձանց հարազատներին։ Չէ՞ որ նրանք նույնպես ունեն ցավ ու հետևում են ադրբեջանցի դիվերսանտների պատժի կրմանը»։

4667 | 0
Facebook