Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել

11:00, կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 02:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոլվացման կետ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարմաշենի խճուղու թիվ 2 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակա օժանդակ կառույցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:04-ին, մարվել՝ 03:19-ին:

Ամբողջությամբ այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ) և էլեկտրական վահանակը՝ մալուխներով:

Ժամը 08:05-ին Գյումրու ԲԿ-ի հերթապահ բժշկից տեղեկություն է ստացվել, որ ժամը 04:30-ի սահմաններում վերը նշված հասցեից տարբեր աստիճանի այրվածքներով իրենց է դիմել Հ. Ս.-ն (ծնված 1974 թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

| | |
3007 | 0
Facebook