Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա

22:55, շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա

Նոյեմբերի 17-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա: Մեր թիմն ավտոբուսով ուղևորվեց Իսպանիայի Մալագա քաղաք, այնտեղից մեկնեց Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք, որտեղից էլ ավտոբուսով՝ Շվեյցարիայի Բադ Ռագաց քաղաք: Բադ Ռագացն ընտրվել է՝ որպես ազգային հավաքականի հանգրվան, քանի որ այն գտնվում է Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցից 10 րոպեի հեռավորության վրա: Այսօր Հայաստանի հավաքականը կանցկացնի վերականգնողական մարզում Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում: Նախախաղային մարզումը և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանան վաղը: Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։

5160 | 1
Facebook