Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային

16:35, շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել այդ երկրի ԱԳՆ-ին՝ կապված Արցախի նախագահ Բակո Սահակյանի փարիզյան այցի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաևան:

«Այդ կապակցությամբ Ադրբեջանը կոնկրետ և խիստ հայտարարություն է արել»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, «նման քայլով խրախուսում է օկուպացիոն ռեժիմը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը:

| | |
5325 | 1
Facebook