Հայաստանն աշխատում է 2017թ. ստորագրված պաշտպանական վարկի շրջանակում ռուսական սպառազինությունների մատակարարումների հարցի շուրջ և դրանց ծավալի աճի հույս ունի: Այս մասին այսօր, РИА Новости-ի հաղորդմամբ, Նովոսիբիրսկում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Այդ բանակցությունները երբեք չեն ավարտվել: Դա մշտական գործընթաց է: Աշխատում ենք ձեռնարկությունների, համապատասխան պաշտպանական գերատեսչությունների հետ»,- ասել է Տողանյանը:
Դեսպանը չի նշել կոնկրետ զինատեսակները, որոնք նախատեսված են վարկի շրջանակում:
«Խոսքը տարբեր տեսակի սպառազինությունների մասին է: Ծավալները դեռևս նույնն են, սակայն հույս ունենք, որ դրանք հետագայում կաճեն»,- նշել է դեսպանը:
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ 100 միլիոն դոլարի ռուսական վարկի շրջանակում Հայաստանին սպառազինություն մատակարարելու մասին պայմանագրերը կնքվել են։