Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարումները երբեք չեն ավարտվել». Վարդան Տողանյան

15:10, շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
«Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարումները երբեք չեն ավարտվել». Վարդան Տողանյան

Հայաստանն աշխատում է 2017թ. ստորագրված պաշտպանական վարկի շրջանակում ռուսական սպառազինությունների մատակարարումների հարցի շուրջ և դրանց ծավալի աճի հույս ունի: Այս մասին այսօր, РИА Новости-ի հաղորդմամբ, Նովոսիբիրսկում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Այդ բանակցությունները երբեք չեն ավարտվել: Դա մշտական գործընթաց է: Աշխատում ենք ձեռնարկությունների, համապատասխան պաշտպանական գերատեսչությունների հետ»,- ասել է Տողանյանը:

Դեսպանը չի նշել կոնկրետ զինատեսակները, որոնք նախատեսված են վարկի շրջանակում:

«Խոսքը տարբեր տեսակի սպառազինությունների մասին է: Ծավալները դեռևս նույնն են, սակայն հույս ունենք, որ դրանք հետագայում կաճեն»,- նշել է դեսպանը:

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ 100 միլիոն դոլարի ռուսական վարկի շրջանակում Հայաստանին սպառազինություն մատակարարելու մասին պայմանագրերը կնքվել են։

6529 | 1
Facebook