Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Զանգահարեք հիմա, ընտրեք Գագիկ Ծառուկյանին և դուք կստանաք եռապատիկը. «Կենտրոն տելեմարկետ»». համացանցը ծաղրում է Ծառուկյանի քարոզարշավը

15:00, շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
«Զանգահարեք հիմա, ընտրեք Գագիկ Ծառուկյանին և դուք կստանաք եռապատիկը. «Կենտրոն տելեմարկետ»». համացանցը ծաղրում է Ծառուկյանի քարոզարշավը

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք տեսե՞լ եք Գագիկ Ծառուկյանին աշխատանքի մեջ... չե՞ք տեսել... ուրեմն տեսեք... Գագիկ Ծառուկյան... նորագույն տեխնոլոգիաներով հագեցած նոր կրիպտոարժույթի մայնինգ ֆերմայի գաղափարական հայր և հիմնադիր։ Սա ուղղակի հրաշք է... դուք երբեք այսպիսի բան չեք տեսնի խանութներում։ «Կոտայք» գարեջրի գործարան, «Մուլտի Լիոն» գազալցակայանների ցանց, մեղվաբուծություն, կարտոֆիլի արտադրություն, «Երևանի Արարատ կոնյակի գինու օղիների կոմբինատ»... այս ամենը աշխատում է Գագիկ Ծառուկյանի հետ, Գագիկ Ծառուկյանի համար... Սպասեք, բայց սա ամենը չէ. «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիր, «Ար-Բե» Հայ-բելոռուսական առևտրային համալիր, «Մուլտի Գրուպ Սթոուն» քարի վերամշակման արտադրամաս, «Մուլտի Վելնես կենտրոն» սպորտային համալիր, և սա ընդամենը երկու տասնամյակում արտաքին պետական պարտքի և չքավության քառապատկաման պայմաններում։ Գագիկ Ծառուկյան... դուք նրան կարող եք տեսնել ոչ միայն Կոտայքի մարզում, այլ նաև Բելոռուսում` կոնյակի գործարանի տեսքով, Դուբայում, որտեղ բոլորդ եղել եք, և իհարկե մեր հեռուստաեթերից։ Գագիկ Ծառուկյան` մեր խոսքը փոստ է։ Բայց, սպասեք, սա դեռ ամենը չէ... «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիր, ավիասնունդ, Առինջ մոլ, Արարատցեմենտ, Կլեոպատրա, Գլոբալ մոթրս։ Պատկերացնու՞մ եք, ինչպիսի տիտանական աշխատանք է կատարում ձեր հետ, ձեզ համար Գագիկ Ծառուկյանը։ Զանգահարեք հենց հիմա, ընտրեք Գագիկ Ծառուկյանին և դուք կստանաք նրանից եռապատիկը։ Զանգահարեք հենց հիմա, և մենք կգտնենք ձեզ համոզելու ձևը։ Մի հիշեք մեր հեռախոսահամարը, պարզապես գրեք մեզ և մենք կգտնենք ձեր համար բարեգործություն կատարելու լավագույն տարբերակը։ Պարզապես, ընտրեք Գագիկ Ծառուկյանին և վերջ։ Կարծում եք վե՞րջ, ոչ, իհարկե, ոչ... հիմա Պետրոսը կբացի մեզ Գագիկ Ծառուկյանի հաջողության բանաձևը։
     -Բարև Պետրոս
     -Բարև ձեզ
     -Դուք նախկինում լսե՞լ էիք Գագիկ Ծառուկյանի մասին։
     -Օ, ոչ, ի՞նչ եք ասում։ Ես նախկինում երբեք չէի լսել Գագիկ Ծառուկյանի մասին և երբ ես իմացա նրա մասին` ես պարզապես ապշել էի։ Ես չէի հավատում իմ աչքերին։ Այդ ամենը ինձ մի հեքիաթ էր թվում։
     -Տեսնու՞մ եք, տեսնու՞մ եք, թե ինչպես է ներգործում Գագիկ Ծառուկյանը։ Դուք պարզապես պարտավոր եք ընտրել նրան։ Դուք պարզապես իրավունք չունեք նրան անտեսելու։ Մի հիշեք մեր հեռախոսահամարը, պարզապես գրեք մեզ։ Գրեք և մենք կգտնենք օրինական ճանապարհով ձեզ ընտրակաշառք տալու եղանակը։ Բայց սա դեռ ամենը չէ. ընտրելով Գագիկ Ծառուկյանին, դուք ստանում եք երկրորդ և երրորդ Գագիկ Ծառուկյանները բացարձակ անվճար։ Մի հիշեք մեր հեռախոսահամարը, պարզապես գրեք մեզ... Գ Ա Գ Ի Կ Ծ Ա Ռ ՈՒ Կ Յ Ա Ն...

Կենտրոն տելեմարկետ
     Նայսեր-դայսեր»:

| | |
8343 | 2