Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Վեց ամսվա ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ, հետևյալն է...». Նիկոլ Փաշինյան

14:20, շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
«Վեց ամսվա ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ, հետևյալն է...». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետևյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին և իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել և բոլոր այն մարդկանց, ովքեր համոզված են, որ արժանի են տեղ գտնել պետական կառավարման տարբեր ոլորտներում և ունեն իրենց մասնագիտացման կամ հետաքրքրության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ծրագիր և ընդունակություն, ահա այս մարդկանց հորդորում եմ իրենց CV-ն և մոտիվացիոն նամակը ուղարկել cv@gov.am էլեկտրոնային հասցեին:

Այն մարդիկ, ովքեր համոզիչ կերպով կներկայանան իրենց CV-ով և մոտիվացիոն նամակով, կհրավիրվեն հարցազրույցի՝ իմ կողմից ստեղծված համապատասխան խորհրդատվական խմբի հետ: Խմբի կազմը չեմ հրապարակում՝ այս մարդկանց շուրջ ավելորդ աղմուկ և իրարանցում չստեղծելու և նրանց հանդարտ պայմաններում աշխատելու հնարավորություն տալու համար:

Մի քանի փուլ հաջողությամբ անցած թեկնածուների տվյալները կներառվեն ստեղծվող կադրային բանկում: Ընթացքում ըստ անհրաժեշտության և նշանակող մարմինների հայեցողությամբ, պետական կառավարման համակարգում կարվեն նշանակումներ՝ օգտվելով նաև կադրային բանկից: Ըստ անհրաժեշտության՝ կհանդիպեմ թեկնածուների հետ:

Ուզում եմ կրկին ընդգծել, որ հարցազրույցի ոչ բոլորը կհրավիրվեն, այլ միայն այն մարդիկ, ովքեր իրենց CV-ով և մոտիվացիոն նամակով ինձ օգնող աշխատանքային խմբին կհամոզեն իրենց ԲԱՐՁՐ պրոֆեսիոնալ և մոտիվացված լինելու մեջ:

Միայն մի խնդրանք. կադրերի ընտրությունը այս դեպքում էլ խիստ հայեցողական գործընթաց է և խնդրում եմ որևէ պարագայում վիրավորված կամ մերժված չզգալ: Ի վերջո, եթե ձեր նկատմամբ կամա թե ակամա անարդարություն են գործում, ձեր հետևողականությամբ դուք որևէ այլ փուլում կկարողանաք ապացուցել ձեր արդարացիությունը: Ես սա հաստատ գիտեմ: Նաև սեփական օրինակով:

Լավ եղեք»:

| | |
24159 | 8
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
brianepstejn
brianepstejn 15:23, 19.11.2018
Եթե ձեզ շրջապատող անգրագետները (օրինակ՝ ԿԳ նախարարը) պիտի որոշի ով է պրոֆեսիոնալ, ով ոչ, ինձ թվում է իսկական պրոֆեսիոնալնեը էլի կբռնեն մեկնելու ճանապարհը։ Բա մինչև հիմա ինչո՞ւ պրոֆեսիոնալներ ձեզ պետք չէին։ Որովհետև մինչև հիմա բառիս բուն իմաստով դուք և ձեզ շրջապատողներից ոչ մեկը մի կարգին գործ չի արել, իսկ ԱԺ ընտրություններից հետո մի քիչ պիտի աշխատեք, ոչ թե «կոռուպցիայի դեմ պայքարեք»։