Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

Միջազգային

Ամերիկացի սենատորները Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն արգելող օրինագիծ են ներկայացրել

14:35, շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ամերիկացի սենատորները Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն արգելող օրինագիծ են ներկայացրել

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի՝ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների անդամները Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն արգելող օրինագիծ են ներկայացրել՝ կապված Եմենի հակամարտության և լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի՝ արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի հայտարարության մեջ:

Նշվում է, որ օրինագիծը ենթադրում է «թագավորությանը զենքի վաճառքի, ինչպես նաև Եմենում քաղաքացիական պատերազմին մասնակցող կոալիցիայի ինքնաթիռների զինման արգելքը»:

Բացի այդ, օրինագիծը ենթադրում է լրագրողի սպանությանը ներգրավված անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը թագավորության թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդին լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատվիրատու էր անվանել:

| | |
5974 | 1
Facebook
COMMENT.am