Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Շիրակի պետհամալսարանում շարունակվում է «սահակական» բեսպրեդելը». Գագիկ Համբարյան

17:05, շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
«Շիրակի պետհամալսարանում շարունակվում է «սահակական» բեսպրեդելը». Գագիկ Համբարյան

Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի գործելաոճը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Թավշյա հեղափոխությունն ընդամենը «հոսանքի» պես անցավ բուհի տարածքով՝ հեռացնելով վատահամբավ Սահակ Մինասյանին ռեկտորի պաշտոնից, սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Սահակ Մինասյանի գործը ոչ միայն ծաղկում է և շարունակվում, այլև ընդունում է ավելի այլանդակ դրսևորումներ... ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանն ամեն ինչ անում է, որպեսզի «Պատմության և փիլիսոփայության ամբիոն»-ի վարիչի ԺՊ Հովհաննես Խորիկյանին չվերականգնի բուհի գիտխորհրդում... Պատճառը, ըստ ռեկտորի ԺՊ-ի, գիտխորհրդի որոշ անդամներ դեմ են, որ Խորիկյանը լինի այդ կառույցում... Այո՛, հենց այդպես... Սահակ Մինասյանին սպասարկող մի քանիսը, պարզվում է, ռեկտորի ԺՊ-ին կարող են պատվերներ իջեցնել, իսկ վերջինս էլ փորձում է իր կողմից ընդունված անօրինական որոշումները իբրև թե օրենքի տառով բացատրել, ինչը պարոն Սերոբյանի, իսկ ավելի ճիշտ է ասել, վերջինիս նախկին ոստիկան-իրավաբանի մոտ շատ վատ է ստացվում... Պարոն Սերոբյանը Խորիկյանին գիտխորհրդում չվերականգնելը բացատրում է նրանով, որ դատարանի որոշման մեջ այդ մասին խոսք չկա... Զարմանալի է, իսկ ռեկտորի ԺՊ-ն տեղյակ է իր նախորդի՝ Մինասյանի թիվ 51 հրամանից, որտեղ այդ մասին որևէ բան չի եղել... ՇՊՀ-ի իրավաբան կոչվածը պետք է լավ գիտենար, որ դատարանի որոշման հիմքում ընկած է նախկին ռեկտորի թիվ 51 հրամանի բեկանումը, որտեղ որևէ խոսք չկա Խորիկյանին գիտխորհրդից կազմից ազատելու մասին... Այդպես էլ իրավաբան չդարձած ոստիկանին հիշեցնեմ, որ հայց ներկայացնելուց հայցվորն իրավունք չունի մի բան պահանջել, որի մասին բառ չկա բողոքարկվող որոշման մեջ, և Հ. Խորիկյանը չէր կարող իր հայցի մեջ ընդգրկեր մի պահանջ, որի մասին ոչ մի խոսք չկա այդ չարաբաստիկ թիվ 51 հրամանի մեջ... Իսկ հետո սկսվում է զավեշտալին...Ըստ Ե.Սերոբյանի` պարզվում է` Խորիկյանին աշխատանքից ազատելուց 5 օր անց՝ 2018 թ-ի մարտի 20-ին նախկին վատահամբավ ռեկտորը թիվ 35 հրամանով դադարեցնում է գիտխորհրդում Խորիկյանի լիազորությունները... Ստացվում է, որ Խորիկյանին գործից ազատելուց Մինասյանը մոռացել է նաև նրան զրկել գիտխորհրդում իր տեղից և այդ «սխալն» ուղղել է 5 օր անց, որի մասին տեղյակ չի պահել Խորիկյանին... Եթե թիվ 51 հրամանը ՇՊՀ-ն փոստով ուղարկել էր Խորիկյանի բնակության վայր, ապա 35 հրամանը այդպես էլ գաղտնի է պահվել և իրազեկման ոչ մի միջոցով Խորիկյանին տեղյակ չի պահվել.... Այն, որ այդպիսի որոշում է ընդունվել, Հ. Խորիկյանն իմացել է այդ մասին դրա ընդունումից 9 ամիս անց՝ նոյեմբերի 17-ին... Խայտառակությունն այս պատմության մեջ այն է, որ Ե.Սերոբյանը խորհուրդ է տալիս Խորիկյանին Մինասյանի հրամանը բողոքարկել դատարանում, չհասկանալով, որ դատարանը չի կարող քննել «ժամկետանց» գործեր, քանի որ աշխատանքային վեճերի համար սահմանված է 1 ամիս ժամանակ՝ խնդրահարույց որոշումն ընդունելուց հետո... Օրենքի կոպիտ խախտում է նաև Մինասյանի թիվ 35 հրամանը, քանի որ Հ. Խորիկյանը ոչ թե նշանակվել է ռեկտորի կողմից որպես գիտխորհրդի անդամ, այլ ընտրվել է Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի խորհրդի կողմից և նրա լիազորությունները դադարեցնելու իրավունք ունի միայն ֆակուլտետային խորհուրդը, որին պետք է Մինասյանը դիմեր համապատասխան միջնորդությամբ և այն բավարարելու դեպքում նոր դադարեցներ Խորիկյանի լիազորությունները... Հավելեմ նաև, որ Խորիկյանի տեղը գիտխորհրդում մինչև հիմա թափուր է... ՇՊՀ-ում այս տրագիկոմեդիաներին վերջ չկա...Չկա, քանի որ բուհը ղեկավարում են ոչ կոմպետենտ և կրթական օրենքներին անծանոթ մի խումբ մարդիկ... ՇՊՀ-ի շատ ամբիոններում անառողջ մթնոլորտ է... Իսկ այդ ընթացքում, որքան կարելի է հասկանալ, որոշ մարդիկ ամեն ինչ անում են, որ բուհի ռեկտորի ընտրության մասին հայտարարությունը «ուշանա»՝ արհեստականորեն երկարացնելով մի քանի որոշումների ընդունումը... Ստացվում է, որ բեսպրեդելը ՇՊՀ-ում շարունակվում է...
     Հ.Գ. Ինձ և Խորիկյանին վերաբերող ամեն ինչի վերաբերյալ ռեկտորի ԺՊ-ն հղում է տալիս դատարանի որոշումներին... Սերոբյանի հետ վերջին հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեցի վերջինիս, որ բուհի արտաքնոցից օգտվելու համար չի պահանջում դատարանի որոշում... Ստիպված եմ կրկնել. դատարանի որոշման մեջ ներառված են այն կետերը, որոնք եղել են Մինասյանի թիվ 51 և 52 հրամաններում, իսկ գիտխորհրդի կազմից Խորիկյանին ազատելն արդեն թիվ 51 հրամանի հետևանքն էր, այսինքն` եթե չլիներ թիվ 51 հրամանը, չէր լինի նաև թիվ 35 հրամանը, ինչն ակնհայտ երևում է թիվ 35 հրամանից,որի մասին,էլի եմ կրկնում,Խորիկյանը տեղյակ չի պահվել...
     Այլ որոշումներ դատարանն իրավունք չունի ընդունել, քանի որ մենք բեկանել ենք թիվ 51 և 52 որոշումներում տեղ գտած կետերը... Բուհում մեր մյուս իրավունքները պետք է վերականգնվեն մեխանիկորեն...»:

| | |
2180 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am