Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քալիֆորնիայում հրդեհների հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1000-ը

11:05, շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Քալիֆորնիայում հրդեհների հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1000-ը

Հյուսիսային Քալիֆորնիայի Բյութ շրջանի ոստիկանությունը հայտնել է, որ անտառային հրդեհների հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 1011-ի, զոհերի թվիը՝ 71-ի, հաղորդում է Associated Press-ը:

Ավելի վաղ հաղորդվել է 631 անհետ կորածի մասին:

Ոստիկանությունը տեղի բնակիչներին հորդորել է ուսումնասիրել անհետ կորածների ցուցակը, և եթե հայտնաբերեն իրենց անունը, ապա հայտնեն ոստիկանությանը:

Բացի այդ, հաղորդվում է, որ ոչնչացվել են հազարավոր շինություններ: Այժմ պահպանվում է բռնկման սպառնալիքը 57 հազար բնակելի տան համար:

Քալիֆորնիայում հրդեհների հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1000-ը
10898 | 0
Facebook