Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վորոնեժում 2 և 3 տարեկան հայ երեխաներ են մահացել՝ խեղդվելով ծխից

10:35, շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Վորոնեժում 2 և 3 տարեկան հայ երեխաներ են մահացել՝ խեղդվելով ծխից

ՌԴ Վորոնեժի մարզի Ստարայա Վեդուգա գյուղում 2 և 3 տարեկան քույրեր են մահացել՝ խեղդվելով վառարանի ծխից, հաղորդում է «Вести Воронеж»-ը՝ հղում անելով տեղի դատախազությանը:

Ծնողները մանկահասակ երեխաներին տանը միայնակ են թողել: Ըստ տեղի դատախազության՝ երեխաների ծնողները ՀՀ քաղաքացիներ են և Ռուսաստան են ժամանել 2018թ. ապրիլին՝ գրանցվելով միգրացիոն ցուցակում:

Երեխաների մահվան փաստով ստուգումներ են սկսվել: Քննվում է քրեական գործ հարուցելու հարցը:

7275 | 0
Facebook