Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ավանի թաղապետը հրաժարական է տվել

22:35, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Ավանի թաղապետը հրաժարական է տվել

Ավանի արդեն նախկին թաղապետ Մանվել Ջավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ավանցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ Ավան վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները:
     10 տարի շարունակ պատասխանատվության զգացումով, ձեր աջակցությամբ, շատ դեպքերում նաև ձեր պահանջով Ավան վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր վարչական շրջանի զարգացման:
     Սիրելի ավանցիներ, Երևանի քաղաքապետարանի, Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում այս տարիների միասնական և նվիրված աշխատանքի, հաջողված ծրագրերի և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կարևոր ձեռքբերումների համար.
     ձեր շնորհիվ է, որ այսօր ունենք բարեկարգ և գեղեցիկ վարչական շրջան:
     Մեր քաղաքը շարունակելու է զարգանալ, և ես իմ ուժերի, հնարավորությունների սահմաններում աջակցելու ու նպաստելու եմ այդ զարգացմանն ուղղված բոլոր ջանքերին:

Խաղաղություն մեզ և մեր երկրին»:

5135 | 1
Facebook