Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որքան մարդ է ազատ արձակվել համաներմամբ

19:50, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Որքան մարդ է ազատ արձակվել համաներմամբ

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 491 դատապարտյալ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

«Նուբարաշեն» ՔԿՀ՝ 42,

«Արթիկ» ՔԿՀ՝ 35,

«Վանաձոր» ՔԿՀ՝ 14 ,

«Վարդաշեն» ՔԿՀ՝ 54,

«Գորիս» ՔԿՀ՝ 14,

«Հրազդան» ՔԿՀ՝ 28,

«Աբովյան» ՔԿՀ՝ 22,

«Սեւան» ՔԿՀ՝ 143,

«Կոշ» ՔԿՀ՝ 59,

«Արմավիր» ՔԿՀ՝ 61

3886 | 1
Facebook