Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ են «Սասնա ծռերին» ոմանք անվանում ծայրահեղական». Արա Պապյան

07:05, շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
«Ինչո՞ւ են «Սասնա ծռերին» ոմանք անվանում ծայրահեղական». Արա Պապյան

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկը թող ինձ հստակ ու փաստարկված բացատրի՝ ինչո՞ւ են «Սասնա ծռերին» ոմանք անվանում ծայրահեղական: Այն պատճառո՞վ, որ ասում են՝ չի կարելի հանձնել ազատագրված տարծքները իբր խաղաղության կամ կարգավիճակի դիմաց: Դա չի բերի խաղաղության, այլ կսանձազերծի ավելի դաժան պատերազմ: Այն պատճառո՞վ, որ ի պատասխան Ալիևի Երևանը գրավելու ասում են` պետք է հասնել Քուր-արաքսյան բնագծին, որպեսզի Երևանը դադարի ռազամճակատային քաղաք լինելուց և մենք հնարավորություն ունենաք մեր հայրենքը պաշտպանելու: Այն պատճառո՞վ, որ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական զենքի վաճառքի ասում են, որ դա դաշնակցի վարք չէ: Այն պատճառո՞վ, որ ասում են` Ռուսաստանն ինքը պիտի հոգա իր ռազամբազայի բոլոր ծախսերը և հայաստանցի հարկատուն չպիտի վճարի ռուս սպայի ծախսերը: Այն պատճառո՞վ, որ ասում են՝ հանցագործը պիտի բանտում լինի և գողոնը պիտի վերադարձվի, իսկ հանդուրժողականությունը հանցագործի նկատմամբ հանդուրժողականություն չէ, այլ հանցակցություն է: Այն պատճառով, որ ասում են` առանց արդարադատության չի կարող լինել արդարություն: Այն պատճառո՞վ, որ ասում են` Արցախը Հայաստան է և վերջ: Որ չի կարելի պառակտել ազգն ու պետությունը և դա իբր դիվանագիտություն ներկայացնել: Այն պատճառո՞վ, որ ասում են` պետք է սկսել գործընթաց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության գոնե դե յուրե վերականգնման ուղղությամբ: Այն պատճառո՞վ, որ ......»:

4615 | 3
Facebook