Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞վ էր այս ամենի մեղավորը...». Արմեն Դանիելյան

03:05, շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
«Ո՞վ էր այս ամենի մեղավորը...». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սարսափ են հիշեցնում Հայաստանի նորագույն պատմության հատկապես վերջին տարիները, որոնք ուղեկցվել են մարդկային ու հոգեբանական մեծ կորուստներով: Անցած տարիներին ևս մեկ անգամ համոզվեցինք նրանում, որ հայ զինվորն իր տունը պաշտպանելիս անհաղթ է: Այլ հարց է, թե մեր տղաներն ինչու էին ստիպված կռվում 80-ականների զենքով՝ թշնամու նորագույն հարձակողական զենքի ու զրահի դեմ: Եվ դա այն պարագայում, երբ բանակի գեներալները շրջում էին պետական փողերով գնված թանկարժեք ամենագնացներով, իսկ, օրինակ, սահմանային գոտիներում ահազանգման համակարգը բաղկացած էր «կոնսերվայի բանկաներից»... Այլևս գաղտնիք չէ, որ մեր կորուստներն անհամեմատ քիչ կլինեին, եթե ոմանք չկողոպտեին մեր պետությունը: Եվ գուցե չկորցնեինք այն «անպետք» 800 հա հողատարածքը, որին զոհ գնացին մեր փառահեղ տղաները:

Անցնող տարիների կորուստներին կարելի է գումարել հայրենիքից ընդմիշտ դժգոհ այն հազարավոր մարդկանց հոսքը, որը կարծես անվերջ էր... «Հարկավոր է շտապ փախչել այս երկրից» արտահայտությունը, երբեք այդքան հաճախ չէի լսել... Անիմաստ էր մարդկանց մեղադրելը, որովհետև այդպես ապրելն անհնար էր... Ոմանք այդպես էլ չհասկացան, որ իրենց ստեղծած «բարեկեցիկ» աշխարհից զատ գոյություն ուներ մեկ ուրիշ Հայաստան, և որ այդ Հայաստանը միայն Երևանը չէր: Ես այդպես էլ չհասկացա, թե ուր էին գնում նախկին իշխանությունները և ուր էին տանում ժողովրդին: Ողջ ժողովուրդը կորցրել էր հույսն ու հավատը, ու տպավորությունն այնպիսինն էր, որ մենք ապրում ենք բացառապես անցյալով՝ մոռանալով մեր սերունդների ապագայի մասին... Ո՞վ էր այս ամենի մեղավորը. մի՞թե դա այն պաշտոնյաները չէին, ովքեր իրենց պաշտոնով բիզնես էին անում: Աննկարագրելի մեծ է այդ պաշտոնյաների «հայրենանվեր» գործունեության արդյունքում դիզած միլիոնների հասնող ունեցվածքը: Մի՞թե կարելի է այսպես շարունակել... Իհարկե՝ ո՛չ... Ապրիլյան հեղաշրջումը հուսախաբված ժողովրդի ադեկվատ պատասխանն էր մի իշխանության, ով «հիշողության կորստի» պատճառով մոռացել էր, թե ով է ում համար ծառայելու: Կյանքը ցույց տվեց, որ ազգի ճակատագիր գտնվում է իր իսկ սեփական ձեռքերում` ինչպես կորոշի, դրան էլ կարժանանա: Այո՛, այս հեղաշրջումն ադեկվատ պատասխանն էր հանրությանը «պարգևած» բոլոր այն ոչ ադեկվատ խոսքերի և գործունեության, որոնք դեռ երկար տարիներ կհիշվեն սերունդների կողմից... Եվ այսպես... «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»...

«Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա։ Ինչքան ուզես՝ էնքան խփենք»... «Տղեդ, որ արտագաղթել ա, ե՞ս եմ մեղավոր»... «Տենց եք մտածում, որ խիյարը թարս է բուսնում»... «Ազգի կեսը կամ երգում է, կամ սերիալում է նկարահանվում»...

«Ինչպես տատս էր ասում, այդ հարցով ե՞նք հավաքվել»...

«Մենք կորցրեցինք մարտավարական և ռազմավարական նշանակություն չունեցող 800 հա հող»... «Իյա՛, իրո՞ք»...

Այո՛, իրո՛ք, քանի որ իմ տատնն էլ ասում է՝ Հայաստանը դրանց համար հանրակացարան կամ խոպանչ չի... Հետո ավելացնում՝ «Յարաբ, էս խի սենց ըլլա՞մ»...

Հ.Գ. Գյուղացիներին կթելուց առաջ կովերի պտուկները լվանալու մասին խորհուրդ տվող ձեր թիմակիցը խիստ պահանջված է նաև այսօր... Ուզում եմ նրան հարցնել` սեփական հայրենիքից ու ժողովրդից փողեր գողացած նախկին պաշտոնյաների պտուկները լվանալ՝ կթելուց առաջ, թե՝ հետո...»:

4311 | 0
Facebook