Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բողոքի խաղաղ ակցիա՝ «Եհովայի վկաների» դեմ

16:10, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Բողոքի խաղաղ ակցիա՝ «Եհովայի վկաների» դեմ

Այսօր մի խումբ քաղաքացիներ խաղաղ ակցիա են անցկացրել՝ ուղղված «Եհովայի վկաներ» կազմակերպության գործողությունների դեմ: Ակցիայի մասնակիցներն այդ մասին հաղորդագրություն են ուղարկել MAMUL.am-ի խմբագրություն.

«Երևանում, մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանում, տարբեր մարդաշատ և նույնիսկ ոչ մարդաշատ վայրերում, «Եհովայի վկաներն» իրենց ցուցանակներով փորձել են քարոզ իրականացնել: Այսօրվա ընթացքում մենք 2 հատվածում նկատել ենք նրանց: Չենք հնչեցրել հայհոյանք, վիրավորանք, չենք սադրել և բռնի գործողություններ վերջինների նկատմամբ չենք կատարել: Պարզապես Հայաստանի Հանրապետության պետական դրոշով ծածկել ենք այդ ցուցանակները, որի վրա տեղադրված են եղել նրանց քարոզչության նյութերը՝ գրքերը, բուկլետները...

Հավելենք, որ ակցիան կրելու է շարունակական բնույթ՝ նրանց գործունեությունը սահմանափակելու նպատակով»,- նշված է տեքստում:

Լուսանկարները տրամադրել են ակցիայի մասնակիցները
Լուսանկարները տրամադրել են ակցիայի մասնակիցները
16566 | 28
Facebook