Նյու Յորքում առաջին ձյունը դժվարություններ է առաջացրել քաղաքացիների համար և կաթվածահար արել երթևեկությունը, հաղորդում է NBC New York-ը:
Ձնաբուքը կանխատեսվածից ուժգին է եղել:
Ճանապարհներին մոտ 700 միավոր տեխնիկա է աշխատել, տապալվել են ծառեր:
Բացի այդ, վատ եղանակային պայմանների պատճառով խոշոր վթար է տեղի ունեցել Ջորջ Վաշինգթոնի կամրջի վրա, որը միացնում է Մանհեթենն ու Նյու Ջերսին:
Նյու Յորքի բնակիչները սոցցանցերում կիսվել են տեսագրություններով և լուսանկարներով: