Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայում մտադիր են Թերեզա Մեյին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել

14:35, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Մեծ Բրիտանիայում մտադիր են Թերեզա Մեյին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կուսակիցները ձայների բավարար քանակ են ստացել, որպեսզի սկսեն վարչապետին պաշտոնանկ անելու գործընթացը, հաղորդում է Sky News-ը:

Թերեզա Մեյը մոտ ապագայում կարող է կորցնել պաշտոնը. գործընթացը սկսելու համար անհրաժեշտ ձայներն արդեն կան (անհրաժեշտ է ընդամենը 15%՝ պատգամավորների ընդհանուր քանակից):

Sky News-ը նշում է, որ առնվազն 18 պատգամավոր անվստահություն է հայտնել Թերեզա Մեյին: Այդպիսով, դա պատասխան է դարձել Brexit-ի (Եվրոմիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը) հարցով Մեյի ներկայացրած համաձայնագրի նախագծին:

Հիշեցնենք, որ երեկ վերոնշյալ համաձայնագրի պատճառով բրիտանացի 3 նախարար հրաժարական էր տվել: Նախարարները համաձայն չեն Մեյի ներկայացրած պայմաններին:

8584 | 0
Facebook