Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀԿ-ն պետք է սովորի՝ ինչպե՞ս դառնալ ընդդիմություն». Կարինե Հարությունյան

22:30, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
«ՀՀԿ-ն պետք է սովորի՝ ինչպե՞ս դառնալ ընդդիմություն». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի կուսակցություն, որը քաղաքական դաշտում իր կյանքը երկարացնելու համար օգտագործում է անգամ եկեղեցուն՝ այնպես, ինչպես միշտ է օգտագործել իր իշխանության տարիներին իշխանությունը ամուր պահելու համար, այդ կուսակցությունը պիտի լուրջ մտածի այսուհետ քաղաքական ասպարեզում իր դերի մասին, ոչ թե փորձի ամեն կերպ ջրի երեսին մնալ: Մի առիթով գրել էի, որ ՀՀԿ-ն ընդդիմություն դառնալու լուրջ շանս ունի, բայց ՀՀԿ-ն դեռ պետք է սովորի՝ ինչպե՞ս դառնալ ընդդիմություն: Իշխանության ժամանակ իրականության զգացողությունը կորցրած ուժը չի կարող այդպես հեշտ ընդդիմություն դառնալ՝ դաշտում որոնելով թեմաներ, որոնք անգամ խոսակցության նյութ չեն»:

3015 | 1
Facebook