Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարծիք էին հայտնում նրանք, ովքեր երեխա ժամանակ «կործանիչ» խաղալիքներ են ունեցել». Արթուր Աղաբեկյան

12:30, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
«Կարծիք էին հայտնում նրանք, ովքեր երեխա ժամանակ «կործանիչ» խաղալիքներ են ունեցել». Արթուր Աղաբեկյան

Արցախի նախագահի խորհրդական, ռազմական, քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ հայտնած տեսակետը ՀՀ ԶՈՒ կործանիչ ավիացիա ձեռք բերելու շուրջ դարձավ ոչ պրոֆեսիոնալ շրջանակների քննարման նյութ։ Կարծիք էին հայտնում նրանք, ովքեր կամ ինտերնետից որոշ նյութեր էին պեղել, կամ էլ երեխա ժամանակ «կործանիչ» խաղալիքներ են ունեցել:
     Երբ ես կարծիք էի հայտնում համոզված էի, որ երբևիցե կամ այսօր ռազմավարական որոշումներ կայացնելու իրավունք և գիտելիքներ ունեցող մարդիկ կամ կհամաձայնեն կամ կհակադարձեն՝ բերելով հիմնավոր փաստարկներ:

Սիերելի հայրենակիցներ, սկսած 2000թ. ԶՈՒ թե կիրառման և թե զարգացման շուրջ քննարկումներում, միշտ ունեցել եմ սեփական տեսակետ և միշտ չէ, որ այն համընկել է իմ կոլեգաների կամ ղեկավարների կարծիքի հետ: Ցավոք, միշտ չէ, որ հանրությունը տեղեկացված է եղել անցյալում ռազմավարական որոշումների կայացման ընթացքից, դրանց դրական կամ բացասական ազդեցությունից:

Արդի մարտահրավերները այլևս չի կարելի թաքցնել սեփական ժողովրդից, մանավանդ, երբ ունենք ապրիլյան դառը ճշմարտությունը:

Եկել է ժամանակը, սիրելի ստրատեգներ, որ ձեր կարծքիը աշխատասենյակում և աշխատասենյակից դուրս լինի անփոփոխ կամ գրեթե անփոփոխ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արթուր Աղաբեկյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ «Մեր ռազմական թատերաբեմում կործանիչ ավիացիան անելիք չունի»:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել էր նրա հայտարարությանը՝ նշելով, որ «Բազմաֆունցիոնալ օդուժի դերակատարության մասին բացասական գնահատականներ լսելը հատկապես ցավալի է ՀՀ ԶՈւ-երի նախկին ղեկավարներից, որոնք ունեն փառահեղ մարտական անցյալ, սակայն մյուս կողմից ոչ մի զարմանալի բան չկա…Կարծիքի իրավունք ունի ամեն մեկը, բայց մենք կառուցում ենք 21-րդ դարի բանակ»:

3876 | 1
Facebook