Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքապետի ընտրության ո՞ր ճանապարհն է ավելի ճիշտ. ԻՔՄ

01:05, շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Քաղաքապետի ընտրության ո՞ր ճանապարհն է ավելի ճիշտ. ԻՔՄ

Երևանի քաղաքապետի ընտրությունը և ժողովրդավարությունը

Շատ երկրներում քաղաքապետի պաշտոնը բարձր դասվող պաշտոններից է տեղական կառավարման ոլորտում:

Ամբողջ աշխարհում կան տարբեր տեղական օրենքներ և սովորույթներ` կապված քաղաքապետի իրավասությունների հետ, և դա պայմանավորված է նրանով` քաղաքապետը ընտրվել է ուղի՞ղ ընտրությամբ, թե՞ միջնորդավորված: Կախված ընտրական համակարգից՝ քաղաքապետը կարող է լինել գործադիր իշխանության ղեկավարը` տեղական կառավարման ոլորտում, կարող է ղեկավարել մի քանի անդամից կազմված կառավարող մարմինը` որոշ չափով անկախ կամ ամբողջովին զրկված անկախությունից, և վերջիվերջո, քաղաքապետը կարող է ունենալ զուտ ձևական դեր: Քաղաքապետի ընտրությունը կարող է լինել ուղիղ` հանրության կողմից, կամ ավագանու կողմից` միջնորդավորված:

ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ «Իրազեկ քազղաքացիների միավորում» ՀԿ-ում փորձեցինք կատարել մի փոքրիկ հետազոտություն` ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը քաղաքապետեր ընտրելու հարցում, որ հասկանանք, թե որ ճանապարհն է ավելի ճիշտ՝ քաղաքապետի անմիջակա՞ն ընտրությունը, միջնորդավորվա՞ծ ընտրությունը, ինչպես արվում է Երևանում, թե՞ նշանակովի ձևը:

Ուսումնասիրելով 100-ից ավելի մայրաքաղաքների փորձը՝ նկատում ենք, որ այն երկրներում, որտեղ քաղաքապետն ընտրվում է ժողովրդի կողմից` անմիջական ընտրությունների արդյունքում, արձանագրվում են ավելի բարձր ժողովրդավարության ցուցանիշներ:

Այդ ամենի հետ մեկտեղ՝ կան նաև երկրներ, որոնք, պատկանելով միջնորդավորված ձևով ընտրող երկրների շարքին, միևնույն է, ունեն բարձր ժողովրդավարության ցուցանիշ: Այստեղ, սակայն, պետք է նկատել, որ տոկոսային հարաբերակցությամբ, միևնույն է, նրանք զիջում են անմիջականորեն ընտրող երկրներին:

Զգալի տարբերություն է նկատվում այն երկրների դեպքում, որտեղ քաղաքապետը նշանակվում է: Այդ երկրներում ժողովրդավարությունը բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում:

Հետազոտության մյուս առարկան հանդիսանում էին 750.000-1.500000 բնակչություն ունեցող քաղաքները: Պատկերը գրեթե չէր տարբերվում:

Որպես ժողովրդավարության ցուցանիշ՝ վերցրել ենք FH և EIU տվյալները: Ներկայացված գրաֆիկները պատկերը կդարձնեն ավելի ամբողջական:

2841 | 0
Facebook