Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հորդառատ անձրևները ողողել են Իսպանիայի հայտնի հանգստավայրերը (տեսանյութ)

12:05, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Հորդառատ անձրևները ողողել են Իսպանիայի հայտնի հանգստավայրերը (տեսանյութ)

Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով ողողվել են երկրի հայտնի հանգստավայրերը, հաղորդում է Ren TV-ն՝ հղում անելով Elpais-ին:

Ջրով են ողողվել տասնյակ շրջաններ, այդ թվում՝ հայտնի հանգստավայրեր Ալիկանտեն, Մալյորկան և Մուրսիան:

Նշվում է, որ ամենից բարդ իրավիճակ է երկրի հյուսիս-արևելքում՝ Կատալոնիայում: Փակվել են բոլոր խոշոր մայրուղիները, մետրոյի կայարանները:

Երկրի մի շարք շրջաններում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել, Բարսելոնայում՝ ամենավերջին՝ կարմիր մակարդակը:

Օդերևութաբանները կանխատեսում են, որ տեղումները կշարունակվեն:

Երկրի հարավում մեկ ժամում թափվել է 30 մմ տեղում, իսկ Անդալուզիայի ինքնավար մարզում՝ մեկ ժամում 20 մմ տեղում:

Հորդառատ անձրևները ողողել են Իսպանիայի հայտնի հանգստավայրերը
15400 | 0
Facebook