Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Համաձայն եմ, որ նախարարի երեխաները պետք է սովորեն պետական դպրոցներում». Սերոբ Խաչատրյան

11:10, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
«Համաձայն եմ, որ նախարարի երեխաները պետք է սովորեն պետական դպրոցներում». Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Համաձայն եմ ԿԳ նախարարի հետ, որ նախարարի երեխաները պետք է սովորեն պետական դպրոցներում։ Ավելին, Կրթության և գիտության նախարարության բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների երեխաները պետք է սովորեն պետական դպրոցներում։ Սեփական օրինակով առաջնորդելն առաջնորդության լավագույն ձևն է։ Բայց համաձայն չեմ նախարարի հետ՝ մասնավոր դպրոցները օտար բանակի հետ նույնացնելու հարցում։ Հայաստանի մասնավոր դպրոցներում սովորում են մեր երկրի քաղաքացիները։ Այդ դպրոցները կարևոր դեր են խաղում կրթության ոլորտում»։

Հիշեցնենք, որ բյուջե 2019-ի քննարկումների ժամանակ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում կրթությունը պետք է լինի ներառական ու արդար՝ հասանելի բոլորին. «Նախկինում ոլորտում ունեցել ենք մարդիկ, որոնք առաջնորդվել են բացառապես իրենց անձնական շահերով: Կրթական ոլորտի ղեկավարի գործունեության արդյունքը եղել է այն, որ ոլորտի ղեկավարի զավակը գնացել է մասնավոր դպրոց: Դա, ըստ էության, նույնն է, որ Պաշտպանության նախարարի որդին ծառայի օտար բանակում, կամ Առողջապահության նախարարը մինիմալ կարիքները հոգալու համար գնա հարևան պետություն. այ սա է եղել նախկինում մեր կրթության վիճակը»:

4166 | 1
Facebook