Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանը չի կարող հակառակվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցմանը». Պետդումայի պատգամավոր

10:45, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
«Հայաստանը չի կարող հակառակվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցմանը». Պետդումայի պատգամավոր

Ադրբեջան-Ռուսաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին, անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) Ադրբեջանի անդամակցության հարցին:

«ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության գլխավոր գործոնը Բաքվի քաղաքական կամքն ու այնպիսի երկրների դիրքորոշումն է, ինչպիսիք են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսն ու Տաջիկստանը: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են Հայաստանին համոզել՝ չգործել ՀԱՊԿ հիմնական մասնակիցների շահերի դեմ»,- «Правда» պարբերականին ասել է Սավելևը:

Նրա խոսքով՝ անդամակցությունը կարող է դրական արդյունքի հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Բացի այդ, Սավելևն ասել է, որ ռուսական կողմը կաջակցի Ադրբեջանին, եթե այդ երկրի իշխանությունները ցանկություն հայտնեն անդամակցության հարցով բանակցություններ սկսել:

7527 | 0
Facebook