Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան նորագույն զենք է փորձարկել

10:20, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Հյուսիսային Կորեան նորագույն զենք է փորձարկել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ռազմական հրաձգարան է այցելել, որտեղ անց են կացվել «բարձր տեխնոլոգիական զենքի» հաջող փորձարկումները, հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով ԿԺԴՀ պետական լրատվամիջոցներին:

Նշվում է, որ «ուլրտաժամանակակից» զենքի փորձարկումներն անց են կացվել ԿԺԴՀ պաշտպանության ազգային ինստիտուտի հրաձգարանում:

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ նորագույն զենքը նախատեսված է «տարածքի լիարժեք պաշտպանության և բանակի մարտական ուժի զգալի բարելավման համար»:

Կիմ Չեն Ինը ներկա է եղել փորձարկումներին 2017թ. նոյեմբերից առաջին անգամ, երբ հետևում էր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակմանը: Այդ պահից Հյուսիսային Կորեան հրաժարվել էր բալիստիկ հրթիռների արձակումից, իսկ 2018թ. հունիսին Կիմ Չեն Ինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Կորեական թերակղզում խաղաղության հաստատման հռչակագիր էր ստորագրել:

8625 | 0
Facebook