Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային

03:25, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային

Հայ շախմատիստուհի Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Հայաստանի շախմատի կանանց միջազգային գրոսմայստեր, շախմատի տղամարդկանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանի գործը բավականին յուրօրինակ է: որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ անգամ «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունում, որի նախագահն, ի դեպ, մինչ օրս Սերժ Սարգսյանն է, որոշումները կայացվել են ՀՀ օրենսդրության շրջանակներից դուրս:
     Այս գործով այսօր հայցադիմում է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Հայաստանի շախմատային ֆեդերացիա»-ին՝ խնդրելով անվավեր ճանաչել որոշ որոշումներ՝ վերականգնելով Լիլիթ Գալոյանի խախտված իրավունքները»,- նշել է նա:

5773 | 0
Facebook