Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կփորձենք մեր լավագույն որակները ցույց տալ». Արմեն Գյուլբուդաղյանց

00:35, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
«Կփորձենք մեր լավագույն որակները ցույց տալ». Արմեն Գյուլբուդաղյանց

Նոյեմբերի 16-ին Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում կայանալիք Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի Ջիբրալթար - Հայաստան հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսեց խաղից իր ակնկալիքների մասին․ «Նախորդ անգամ Ջիբրալթարից կրած պարտությունն արդեն անցյալում է։ Պատրաստվում ենք վաղվա խաղին։ Հուսով ենք՝ ամեն ինչ լավ կդասավորվի։ Եկել ենք հաղթելու համար։ Կփորձենք մեր լավագույն որակները ցույց տալ, որպեսզի հասնենք մեր ուզած արդյունքին։ Ինչ վերաբերում է խոտածածկին՝ ոչ մի բան չենք կարող փոխել։ Արդեն երկու օր մարզվում ենք, կփորձենք շուտ հարմարվել։ Մակեդոնիայի դեմ խաղում 4։0 հաշվով հաղթանակ տոնեցինք, բայց միշտ էլ կատարելագործվելու տեղ կա։ Տղաներն այդ խաղում մեծ կարգապահությամբ, կազմակերպվածությամբ, մեծ ցանկությամբ խաղացին։ Ցույց տվեցին իրենց մարդկային և ֆուտբոլային որակները և հասանք այդպիսի արդյունքի։ Ես Ջիբրալթարի դեմ խաղից առաջ Երևանում ասացի, որ կազմակերպված, հարձակվողական և համարձակ ֆուտբոլ է խաղում։ Դրա համար էլ կարողացան հաջողության հասնել այս խաղերում»։

2657 | 0
Facebook