Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վաշինգթոնը մտադիր է Գյուլենին հանձնել Անկարային

22:20, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Վաշինգթոնը մտադիր է Գյուլենին հանձնել Անկարային

Սպիտակ տունն ուսումնասիրում է թուրք գրող, նախկին քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հնարավորությունը, որի հանձնումն արդեն տևական ժամանակ է՝ պահանջում է Անկարան: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով տարբեր աղբյուրների, այդ թվում և՝ կառավարությունում:

Ըստ լրատվականի՝ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան կարծում է, որ Գյուլենի արտահանձնումը կօգնի բարելավել Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները:

Այս քայլով Վաշինգթոնը հույս ունի համոզել թուրքական իշխանություններին՝ ավելի չափավոր դիրք գրավել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հակամարտությունում՝ կապված Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ:

Հիշեցնենք, Անկարան Գյուլենին մեղադրում է 2016-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձ անելու համար:

13406 | 1
Facebook