Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին

21:50, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր գրասենյակում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հանդիպմանը քննարկել են տիկին Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների՝ Արցախում իրականացվելիք գործունեության հնարավոր ուղղությունների հարցը:

Ա. Հակոբյանն ընդգծել է, որ Արցախը լինելու է նշյալ հիմնադրամների ծրագրերի անբաժանելի մասը: Երկուստեք շեշտադրվել է մարդու իրավունքներին և մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերի կարևորությունը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի վերաբերյալ՝ կարևորելով Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության խնդիրների միջազգայնացումը և Արցախի միջազգային ընդգրկվածության աստիճանի բարձրացումը:

3066 | 0
Facebook