Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«4 մանկապարտեզից 3-ում տեսանք ոչ նորմալ վիճակ». փոխքաղաքապետի անակնալ այցելելության մանրամասները

19:45, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
«4 մանկապարտեզից 3-ում տեսանք ոչ նորմալ վիճակ». փոխքաղաքապետի անակնալ այցելելության մանրամասները

Երևանի փոխքաղաքապետն անակնկալ շրջայց է կատարել համայնքային մանկապարտեզներում: Օրակարգի հիմնական խնդիրը սննդի վերահսկողությունն է եղել: Ավագանու անդամները մանկապարտեզներում սննդի կազմակերպման հետ կապված իրենց մտահոգությունն էին հայտնել: Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով ոլորտի պատասխանատուներն իրավիճակին ծանոթանում են հենց տեղերում: Մատակարարվող սննդի ստուգում, սանիտարահիգիենիկ պայմաններ, ջեռուցման անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովում: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը 47, 48, 78 և 87 մանկապարտեզներում էր:

«4 մանկապարտեզից 3-ում տեսանք ոչ նորմալ վիճակ». փոխքաղաքապետի անակնալ այցելելության մանրամասները
«4 մանկապարտեզից 3-ում տեսանք ոչ նորմալ վիճակ». փոխքաղաքապետի անակնալ այցելելության մանրամասները

«Անակնկալ այցելությունները մենք պետք է աշխատանքային սկզբունք դարձնենք, Որովհետև իրական պատկերի հետ առերեսվում ես այն ժամանակ, երբ այցելությունը լինում է անակնկալ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

Փոքրիկները սիրով են մանկապարտեզ հաճախում, գոհ են նաև ճաշացանկից: Ոլորտի պատասխանատուներն ավելի պահանջկոտ են: Նկատվող թերությունները մտահոգիչ են և պետք է վերացվեն:

«4 մանկապարտեզից 3-ում տեսանք ոչ նորմալ վիճակ». փոխքաղաքապետի անակնալ այցելելության մանրամասները
«4 մանկապարտեզից 3-ում տեսանք ոչ նորմալ վիճակ». փոխքաղաքապետի անակնալ այցելելության մանրամասները

«Խնդիրները դրվել են սեղանին և, այո, մենք պատրաստ ենք ընդունելու այդ խնդիրները և դրանց լուծման եղանակները գտնելու: Իսկ սննդի մատակարարման առնչությամբ կարող ենք խնդիրները հիմնովին լուծել այն ժամանակ, երբ արդեն կհայտարարեն նոր մրցույթներ և դրանք կլինեն շատ ավելի բաց, թափանցիկ ու վերահսկելի»,- ընդգծել է Երևանի փոխքաղաքապետը:

Երևանի հ. 78 մանկապարտեզում մուտքը թույլատրված է միայն բախիլներով: Սնունդը ստուգելու համար ևս կա հատուկ մոտեցում:

«4 մանկապարտեզից 3-ում տեսանք ոչ նորմալ վիճակ». փոխքաղաքապետի անակնալ այցելելության մանրամասները
«4 մանկապարտեզից 3-ում տեսանք ոչ նորմալ վիճակ». փոխքաղաքապետի անակնալ այցելելության մանրամասները

Տիգրան Վիրաբյանն ամփոփում է շրջայցի արդյունքներն ու նկատում՝ ամեն ինչ չէ, որ ֆինանսական միջոցների հետ է կապված, պարզապես պետք է կառավարման ճիշտ մոտեցում. «Չորս մանկապարտեզ այցելեցինք, որոնցից երեքում տեսանք ոչ նորմալ վիճակ: Կան մանկապարտեզներ, որոնց ոչ բարեկարգ վիճակն անմիջականորեն կապված է և՛ վարչական շրջանի, և՛ ֆինանսավորման խնդիրների ու գլոբալ հարցերի հետ, բայց այդ շարքում կան մանկապարտեզներ, որոնց խնդիրներն էականորեն կապված չեն ֆինանսի հետ: Սա ուղղակի ղեկավարման և ճիշտ մենեջմենթի բացթողումների արդյունք է»:

Տիգրան Վիրաբյանը վստահեցնում է, որ արձանագրվող թերացումներն ու պատասխանատուների լիազորությունների ոչ պատշաճ կատարումն անհետևանք չեն մնալու: Դրան զուգահեռ խրախուսվելու են բոլոր պարտաճանաչ աշխատակիցները:

«Այս շրջայցի արդյունքում կլինեն հետևանքներ, կլինեն հանձնարարականներ և կլինեն մարդիկ, որոնք իրենց լիազորությունների շրջանակից դուրս գալու կամ չկատարելու համար նաև կենթարկվեն որոշակի պատասխանատվության: Մենք պիտի կարողանանք նաև այդ ինստիտուտը վերականգնել, որպեսզի լինեն և խրախուսումներ, և պատժվողներ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

Համայնքային մանկապարտեզներում անակնկալ այցերը լինելու են շարունակական:

| | |
15875 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am