Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնին ընդդեմ ՌԴ-ի. ՄԻԵԴ-ը ճանաչել է նրա ձերբակալությունների քաղաքական դրդապատճառը

16:15, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Նավալնին ընդդեմ ՌԴ-ի. ՄԻԵԴ-ը ճանաչել է նրա ձերբակալությունների քաղաքական դրդապատճառը

Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը որոշում է կայացրել՝ «ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հայցի շուրջ:

Դատարանը ճանաչել է նրա ձերբակալությունների և բերման ենթարկումների քաղաքական դրդապատճառը: Վերջին անգամ Ռուսաստանի դեմ նման վճիռ էր կայացվել 2004թ.:

Նավալնին նիստին ներկա է եղել եղբոր՝ Օլեգի, և 2 փաստաբանների հետ:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ Նավալնու նկատմամբ խախտվել է Մարդու իրավունքների 18-րդ եվրոպական կոնվենցիան:

Դատարանը ՌԴ իշխանություններին պարտավորեցրել է Նավալնուն վճարել 50000 եվրո՝ բարոյական վնասի, 12653 եվրո՝ կատարած ծախսերի և 1025 եվրո՝ նյութական վնասի համար:

9135 | 0
Facebook