Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Արդեն նշմարվում են անձինք, ովքեր ուրանալու են իրենց արժեքները». Աշոտ Ասատրյան

06:05, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
«Արդեն նշմարվում են անձինք, ովքեր ուրանալու են իրենց արժեքները». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի «Չար տնակում» շուտով հայտնվելու են նոր դեմքեր, որոնք հստակ պետք է հասկանան, որ այդ կաբինետներն իրենց միշտ սեղմելու են, փորձելու են կլանել ու ջնջել նրանց հիշողությունները, նույնիսկ արժեզրկելու են նրանց արժեքները։ Արդեն նշմարվում են անձինք, ովքեր, իհարկե, կուլ են գնալու կաբինետին ու դրա փափուկ աթոռի գայթակղությանը, ուրանալու են իրենց արժեքները, սակայն ամենակարևորը այն է, որ մարդիկ գոնե այդ պահին հասկանան, որ իրենց վայրկյան առաջ պետք է դուրս գան այդ «Չար տնակից», որպեսզի կարողանան շարունակել Փաշինյանի գործողությունները։ Այլ պարագայում անիմաստ կլիներ այն մոտեցումները, որոնցից իր խոսքերով ոգևորված Նիկոլ Փաշինյանն սկսել է այս ամենը։ Բոլորը պետք է հասկանան, որ կաբինետը չի կարող երբեք առավել լինել սեփական անձից ու մոտեցումներից ու կաբինետը չի կարող թելադրել քեզ արժեքներ` լինի դա կաբինետ ԱԺ-ում, թեʹ կառավարությունում, թեʹ նախագահականում և այլն։

Այոʹ, այս պահին քաղաքականության մեջ առաջին լուրջ քայլերը կատարող երիտասարդները բախվելու են «Չար տնակին» ու արդեն այդ ժամանակ պարզ կդառնա, թե իրականում ով ինչի համար էր փողոցում ու ով ինչպիսի արժեքների կրող էր»։

| | |
3545 | 4