Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն առաջարկել է ՀԱՀ-ում դեսպան նշանակել պայուսակների դիզայներին

15:25, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Թրամփն առաջարկել է ՀԱՀ-ում դեսպան նշանակել պայուսակների դիզայներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում (ՀԱՀ) դեսպանի պաշտոնում առաջարկել է կանացի պայուսակների դիզայների և իր Mar-a-Lago գոլֆ ակումբի անդամ Լանա Մարքսի թեկնածությունը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը:

Նշվում է, որ Մարքսը ծնվել է ՀԱՀ-ում, որտեղ էլ 2 բարձրագույն կրթություն է ստացել, սակայն ապրում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում: Մարքսն աշխատել է Հարվարդի համալսարանին կից Քենեդու անվան դպրոցում կանանց առաջնորդության հարցով խորհրդում և ժնևյան միջազգային համաժողովում:

Հայտնի է նաև, որ Լանա Մարքսն էկզոտիկ կենդանիների, օրինակ՝ ջայլամի, կոկորդիլոսի կաշվից շքեղ պայուսակներ է պատրաստվում, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է մինչև 19 հազար դոլար:

9071 | 0
Facebook