Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը վերջին 20 տարում պատերազմների համար 6 տրիլիոն դոլար է ծախսել

13:30, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
ԱՄՆ-ը վերջին 20 տարում պատերազմների համար 6 տրիլիոն դոլար է ծախսել

Վերջին 20 տարում Միացյալ Նահագները պատերազմների համար 5,9 տրիլիոն դոլար են ծախսել: Այս մասին վկայում են Բրաունի համալսարանի պրոֆեսորի հետազոտությունները:

Զեկույցում ասվում է, որ այդ գումարը ներառում է ոչ միայն Պենտագոնի, այլ նաև Պետքարտուղարության ծախսերը (միջոցներ պատերազմի վետերանների խնամքի, ահաբեկչական հարձակումների կանխման և դրանց արձագանքման համար):

Հետազոտությունը մեջբերում է նաև վիճակագրություն, որի համաձայն՝ 2001թ. ԱՄՆ-ի մասնակցությամբ պատերազմներում ավելի քան 480 հազար մարդ է զոհվել, մոտ կեսը՝ խաղաղ բնակիչներ:

Այս տարվա մայիսին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ահաբեկչության դեմ պայքարի համար մոտ 2,8 տրիլիոն դոլար էր ծախսել:

7901 | 0
Facebook