Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մելանյա Թրամփի հետ վեճի պատճառով Բոլթոնի տեղակալը հեռացվել է Սպիտակ տնից

13:00, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Մելանյա Թրամփի հետ վեճի պատճառով Բոլթոնի տեղակալը հեռացվել է Սպիտակ տնից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տեղակալ Միրա Ռիկարդելին՝ կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ վիճաբանության պատճառով, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ վեճը ծագել է կազմակերպական հարցերի պատճառով` կապված Մելանյայի` Աֆրիկա այցի հետ:

«Միրա Ռիքարդելը Սպիտակ տնից հեռանալուց հետո կշարունակի աջակցել նախագահին նրա վարչակազմում»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Ամերիկյան լրատվամիջոցների խոսքով՝ Ռիկարդելը տարաձայնություններ է ունեցել նաև ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսի հետ, սակայն պաշտոնից ազատման գլխավոր գործոնը եղել է Մելանյայի հետ վեճը:

9126 | 0
Facebook