Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արագաչափերի քանակը զգալիորեն կկրճատվի». ՀՀ փոխոստիկանապետ

12:35, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
«Արագաչափերի քանակը զգալիորեն կկրճատվի». ՀՀ փոխոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն Աժ ամբիոնից հայտարարեց՝ այն կարծիքին չէ, որ արագաչափերը պետք է ավելանան, հակառակը, եկել են եզրահանգման, որ պետք է մոնիթորինգ իրականացվի՝ դրանց տեղակայման անհրաժեշտությունը որոշելու համար: «Կարծում եմ՝ կարճ ժամանակահատվածում արագաչափերի քանակը զգալիորեն կկրճատվի: Հսկողության թուլացման հարցում պետք է շատ զգուշավոր փոխել քաղաքականությունը: Կտրուկ փոփոխությունների ժամանակը եկել է, դրա համար էլ փոփոխություններ ենք նախատեսել, որը առիթ կունենամ ներկայացնելու Աժ դատին»,- հայտարարեց ոստիկանության պաշտոնյան:

9037 | 4
Facebook