Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«ՀՀԿ-ն ամեն կերպ պահելու է ԵՊՀ-ն». Դավիթ Պետրոսյան

12:25, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
«ՀՀԿ-ն ամեն կերպ պահելու է ԵՊՀ-ն». Դավիթ Պետրոսյան

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ հրապարակվեցին ցուցակները, շուտով կսկսվի քարոզարշավը, բայց բոլոր ընկերներիս մեկ խնդրանք ունեմ:
     Արդեն մոտ 2 տարի տարբեր տեսակի նախաձեռնություններ ենք կազմակերպում ԵՊՀ-ում ու բախվում ենք կոնսոլիդացված մի մարմնի: Իր բոլոր խնդիրներով հանդերձ` ԵՊՀ ղեկավարությունն ու ուսանողական կառույցները համակարգող մարմինները շատ լավ հասկանում են, որ եթե պարտվի մեկը, կպարտվեն բոլորը: Այս 2 տարիների ընթացքում հանդիպել ենք ինչի ասես՝ պաշտոնի առաջարկ, կռիվ, սին խոստումներ ու ստեր, բայց իրականում դրանք զուտ պաշտպանության միջոցներ են. ԵՊՀ-ն միշտ եղել է ՀՀԿ հենակետերից մեկը, ու վերջինս այն ամեն գնով հիմա փորձում է պահել: Հեղափոխության ամրապնդման համար պետք է այն ինստիտուցիոնալացնել, պետք է նրան մասնակից ուսանողներին հնարավորության տալ ինքնակազմակերպվել, պետք է համալսարաններում փոխել ուսանողական ինքնակառավարման ձևը, հակառակ դեպքում կլինի հետընթաց: Ապագայում խնդիրների առաջացման դեպքում նույն ուսանողությունն է ոտքի ելնելու, բայց նրա համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ: Ուսանողությունը պետք է միջոցներ ունենա պաշտպանելու հեղափոխությունը: Ցավոք, շատ բուհերում մենք ունենք դեռ հին կարգերը, իսկ այժմ ԵՊՀ-ում տեղի ունեցողն ինդիկատորն է, թե մենք ինչ կարող ենք ունենալ մյուս բուհերում: ՀՀԿ-ն ամեն կերպ պահելու է ԵՊՀ-ն, որովհետև այդտեղից միշտ վտանգ է զգում, իսկ ինչից վտանգ ես զգում, կամ խեղդի, կամ սարքի քոնը: ԵՊՀ-ում իրավիճակի փոփոխությունը շղթայական կազդի մյուս բուհերի վրա, ու դա մեզ համար կլինի շատ մեծ քայլ` առաջ դեպի ժողովրդավարություն և զարգացում»:

| | |
2486 | 0