Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե երկու տղամարդ կամ երկու կին գնում են ԶԱԳՍ. կա՞ արդյոք արգելք». Նիկոլ Փաշինյան

11:50, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
«Եթե երկու տղամարդ կամ երկու կին գնում են ԶԱԳՍ. կա՞ արդյոք արգելք». Նիկոլ Փաշինյան

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրինագծով առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքման արգելք հանդիսացող հանգամանքների շարքում լրացնել նաև նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը:

Սոցապ փոխնախարար Արսեն Մանուկյանը կառավարության նիստում ասաց, որ ՀՀ Սահմանադրությամբ արդեն իսկ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ ու տղամարդու միջև, այնպես որ այդ հարցը կարգավորված է: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Հիմա, ենթադրենք, երկու տղամարդ կամ երկու կին գնում են ԶԱԳՍ ու ասում՝ ուզում ենք ամուսնանալ: Կա՞ արդյոք օրենսդրական որևէ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը կգրանցվի»: Փոխնախարարը պատասխանեց՝ «ոչ»:

8441 | 0
Facebook