Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այդ երևույթը պետք է իսպառ բացառել». Նիկոլ Փաշինյան

11:25, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
«Այդ երևույթը պետք է իսպառ բացառել». Նիկոլ Փաշինյան

Ինչպես նշեցինք, Կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ առաջիկա ընտրություններին ու մի քանի շեշտադրում հնչեցրեց. «Մեր ընտրություններում մշտապես եղել է ասողների ինստիտուտ, թե ում օգտին քվեարկել: Այդ երևույթը պետք է իսպառ բացառել: Ընտրությունների պաշտոնական արդյունքները պետք է ձևավորվեն բացառապես քաղաքացու կատարած քվեարկության արդյունքներով: Մենք այս ընտրություններում պետք է բացառենք անգամ 1 քվեաթերթիկի սխալ տրցակում տեղադրելը: Շատ հստակ ու խիստ ուղերձ պետք է հղենք, որ խախտում կատարող ցանկացած մեկին անպայմանորեն կհակազդի օրենքը՝ իր ողջ ուժով: Հաջորդ երևույթը՝ ընտրակաշառքի պրակտիկան է: Հույս ունեմ, որ մեր իրավապահ մարմինները պատրաստ են ոչ միայն արձագանքելու իրավիճակին, այլև պրոֆիլակտիկ աշխատանքի միջոցով կանխելու այդ երևույթ»:

6585 | 4
Facebook