Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Էժանանում է Ռուսաստանի եկամուտների հիմնական աղբյուրը». Տիգրան Խզմալյան

04:15, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
«Էժանանում է Ռուսաստանի եկամուտների հիմնական աղբյուրը». Տիգրան Խզմալյան

Կինառոժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նավթն էժանանում է: Մեզ ի՞նչ... Երկու շաբաթ շարունակ միջազգային շուկաներում էժանանում է նավթը՝ Ռուսաստանի եկամուտների հիմնական աղբյուրը։ WTI ամենատարածված նավթի տեսակի մեկ տակառն արժե այսօր 56 դոլարից էլ քիչ, մինչդեռ հոկտեմբերին դրա գինն էր 77 դոլար։ Ձմռան շեմին վառելիքի նման էժանացումն անսովոր է, հատկապես, որ նավթի վաճառքը նախկին ծավալներով արգելված է Իրանին, իսկ Սաուդյան Արաբիան ինքն է որոշել կրճատել նավթահանումը` գները պահպանելու հույսով։ Դա չի օգնում, քանի որ նավթի խոշորագույն վաճառող այժմ դարձել է ԱՄՆ-ը, բացի դա Ռուսաստանի դեմ սաստկացող պատժամիջոցներն ստիպում են Մոսկվային վաճառել իր միակ ապրանքը` ցանկացած գնով ու քանակով։ Բնականաբար, այս գնանկումը բոլորովին չի անդրադառնում ՀՀ նավթի գների վրա, որոնք ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա, մնում են երկու-երեք մարդկանց մենաշնորհը, անկախ քաղաքական իրադարձություններից»։

| | |
3592 | 3