Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ֆրանսիան ԱՄՆ-ի վասալը չէ». Մակրոն

10:25, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
«Ֆրանսիան ԱՄՆ-ի վասալը չէ». Մակրոն

Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պատմական դաշնակիցներ են, սակայն դաշնակից լինել չի նշանակում վասալ լինել: Այս մասին «Շառլ դը Գոլ» ֆրանսիական ավիակրի վրա TFI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ТАСС-ը:

«ԱՄՆ-ը մեր պատմական դաշնակիցն է և շարունակում է լինել: Սակայն դաշնակից լինել չի նշանակում վասալ լինել: Մենք չպետք է կախում ունենանք նրանցից»,- ասել է Մակրոնը՝ մեկնաբանելով Փարիզի և Վաշինգթոնի հարաբերությունների կարգավիճակը:

Մակրոնը չի մեկնաբանել իր հասցեին ուղղված ԱՄՆ նախագահի քննադատաությունը:

«Չեմ պատրաստվում պատասխանել թվիթթերյան գրառումներին և չեմ կարծում, որ ինձնից նման պատասխան է սպասում Ֆրանսիայի ժողովուրդը»,- նշել է Մակրոնը՝ հավելելով, որ դաշնակիցները պետք է հարգեն միմյանց:

9518 | 0
Facebook