Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Հսկելու ենք». Վիգեն Սարգսյան

10:30, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
«Հսկելու ենք». Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լինելու ենք կառուցողական և երկխոսության պատրաստ ընդդիմություն: Բայց կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Դրանցից առաջինն ու ամենագլխավորը` Արցախն է: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիր չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է: Ընդ որում, ոչ էլ միակ հարցն է` էլի են լինելու: Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, ազգ-բանակ դառնալով ենք ի վիճակի լինելու առերեսվելու այդ վտանգներին: Չի՛ կարող լինել մասնակի լուծում: Չի՛ կարող լինել միակողմանի զիջում: Պատերազմի և խայտառակության միջև երբեք չե՛նք ընտրելու խայտառակությունը, քանի որ այդ դեպքում ստանալու ենք երկուսն էլ: ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն` ունենալով Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումն որպես իր օրակարգի 1-ին կետ: Հսկելու ենք»:

| | |
2857 | 9
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Նորայր
Նորայր 13:27, 15.11.2018
Այ տխմար, դե բավական է շահարկեք Արցախի և անվտանգության հարցերը ձեր նեղ ու ճղճիմ քաղաքական և անձնական շահերի համար։ Ապականեցիք ու ամայացրիք Երկրում ամեն ինչ, որ հասցրիք ու հիմա պիտի հսկե՞ք։ Ժողովուրդը պետք է հսկի այ տականք, և ոչ թե դու։ Նաև քեզ ու քեզ նմաններին պետք հսկի, որ այլևս չհայտնվեք պետական ու կառավարման համակարգում։