Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

Թերթերի տեսություն

ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը գյուղապետերն են. «Ժամանակ»

10:00, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը գյուղապետերն են. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը հին համակարգից ժառանգություն մնացած գյուղապետերն են: Այս կուսակցությունների ներկայացուցիչները մտածում են, որ եթե իրենք գյուղապետերին որոշակի գումար վճարեն, ապա նրանք կկարողանան իրենց համար ձայներ ապահովել:

Գյուղապետը ստացած գումարը ոչ թե ընտրակաշառք պետք է բաժանի, այլ ֆինանսապես մոտիվացված լինելով՝ պետք է իր ազդեցության տակ գտնվող համագյուղացիներին ուղղորդի այս կամ այն կուսակցության կողմը: Այսպիսով ընտրողների քվեների առք ու վաճառքի փաստը աննկատ կմնա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3376 | 0
Facebook