«Դու ո՞վ ես, որ դասս խանգարես». աշակերտները նկարահանել են՝ ինչպես է ուսուցչուհին ծեծում աշակերտին (տեսանյութ)
21:20, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
ՌԴ Ամուրի Կոմսոմոլսկում տարրական դասարանների ուսուցչուհին դուրս է վազել կաբինետից ու միջանցքում ծեծել 9 տարեկան աշակերտներից մեկին: «Դու ո՞վ ես, որ իմ դասը խանգարես»,- ծեծին զուգահեռ բացականչել է ուսուցչուհին: Տեղի ունեցածը հավանաբար ձայնագրել են աշակերտները: Հավելենք, որ ուսուցչուհին ունի 24 տարվա ուսուցչական փորձ: Միջադեպի կապակցությամբ հարցում է ուղարկվել Խաբարովսկի ծայրամասին Կրթության նախարարին: