Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Չար տնակ» ասելով նկատի եմ ունեցել ՀՀ ԱԺ-ն». Նիկոլ Փաշինյան

17:30, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
««Չար տնակ» ասելով նկատի եմ ունեցել ՀՀ ԱԺ-ն». Նիկոլ Փաշինյան

2018-ի մարտի 7-ին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Խնկո Ապոր անվան գրադարանում երեխաների համար կարդացել էր իր գրած «Չար տնակի հեքիաթը»։

Այսօր ԱԺ-ում անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանի հարցին՝ «Չար տնակի» կերպարը ՀՀԿ-ն էր, թե՞ ոչ, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Էդ հեքիաթի մասին խոսելու շատ բան կա: Դա այն շրջանն էր, երբ մտածում էի առաջիկա անելիքների մասին: Այո, կան այլաբանություններ՝ ուղղակի և անուղղակի, ինստիտուցիոնալ, քան անձնական: Չար տնակը տվյալ դեպքում պայմանական ասված՝ կաբինետն է, որը հաճախ սովորություն ունի կլանել մարդկանց, նրանց հիշողությունը, արժեզրկել նրանց արժեքները: Անկեղծ ասած՝ «Չար տնակ» ասելով նկատի եմ ունեցել ՀՀ ԱԺ-ն»:

Արա Բաբլոյանն արձագանքեց՝ «չէի պատկերացնում, որ դա վերաբերում էր ԱԺ-ին»:

Նիկոլ Փաշինյանն այնուհետ գնահատականներ հնչեցրեց արդեն արձակված ԱԺ-ի գործունեության վերաբերյալ, շնորհակալություն հայտնեց ԱԺ խոսնակին, պատգամավորներին. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Բաբլոյանին՝ լարված պահերին բավականին կառուցողական ու հավասարակշիռ դերակատարում ունենալու համար: Իսկ առաջիկա ընտրություններին բոլոր թեկնածուներին հաջողություն եմ մաղթում»:

Ինչի՞ մասին էր «Չար Տնակի հեքիաթ»-ը. պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը
Աժ այսօրվա նիստը
5120 | 13
Facebook