Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Ալիևը խոսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին

17:00, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
Ալիևը խոսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանում Բելառուսի դեսպանի հետ հանդիպման ժամանակ խոսել է Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ քննարկումների մասին:

«Ուշադիր հետևում էինք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Մենք չենք կարող անտարբեր լինել այն հարցին, թե որ երկիրը կգլխավորի ՀԱՊԿ-ը»,- ասել է նա:

Օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ քննարկել էր կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցն ու ասել. «Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես պետք է իրավիճակը քննի կառավարությունում, քանի որ այդ երկիրն այսօր գլխավորում է ԵԱՏՄ-ն՝ մեր տնտեսական միությունը, և ՀԱՊԿ-ը: Մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որն անցումային շրջանում է գտնվում: Կկարողանա՞ գլուխ հանել Հայաստանը»: ՀՀ ԱԳՆ-ը նման քննարկումը ոչ կոռեկտ էր անվանել:

Ալիևն անդրադարձել է նաև ՀՀ ԱԳՆ-ի պատասխանին՝ ԱԳՆ-ի պահվածքը «ոչ կոռեկտ» անվանելով: Ըստ նրա՝ «ԱԳՆ-ը չի կարող մեկնաբանել այլ երկրի նախագահի խոսքերը»: Ալիևի խոսքով՝ «երբ Հայաստանն ասում էր, որ ՀԱՊԿ-ում կան խնդիրներ, ճիշտ էր, քանի որ հենց Հայաստանն է ստեղծել այդ խնդիրները»:

| | |
4806 | 2